VachaganGrigoryan / gamezone-app

Game Zone Platform
MIT License
0 stars 0 forks source link

[Bazaar Blot]: Game Rules and Design #14

Open VachaganGrigoryan opened 1 year ago

VachaganGrigoryan commented 1 year ago

Develop Bazaar Blot Game

Description:

This project involves developing the "Bazaar Blot" card game, a strategic and competitive game. The game is played with a standard deck of cards and involves capturing cards to earn points. The following tasks provide detailed steps for building different aspects of the game.

Game Rules and Design:

Define the comprehensive rules and mechanics of the Bazaar Blot game. Document these rules in detail to ensure accurate implementation.

poghosyan1309 commented 1 year ago

Խաղի կանոնները Բլոտ թղթախաղը նախատեսված է 4 խաղացողի համար: Որոշակիության համար խաղացողներին անվանենք Ա, Բ, Գ և Դ: Խաղի սկզբում խաղացողները բաժանվում են զույգերի և դասավորվում են շրջանաձև այնպես, որ խաղընկերները չլինեն հաջորդական տեղերում: Դիցուք Ան և Գն, համապատասխանաբար նաև Բն և Դն խաղընկերներ են, և դիցուք նրանք դասավորվել են ժամացույցի սլաքի ուղղությամբ հետևյալ հաջորդականությամբ. Ա, Բ, Գ, Դ:

Խաղին մասնակցում են բոլոր մաստերի 7, 8, 9, 10, J, Q, K, A խաղաթղթերը: Ամեն ռաունդի սկզբում խաղացողներից մեկը բաժանում է խաղաթղթերը (յուրաքանչյուր խաղացող ստանում է 8 խաղաթուղթ), և խաղացողները որոշում ենոր մաստն է լինելու կոզր(թե ինչպես է դա արվումստորև, այսուհետ բոլոր այն խաղաթղթերին, որոնց մաստը տարբերվում է կոզրից, կանվանենք սովորական խաղաթղթեր): Կարող է որոշվել նաև խաղալ առանց կոզրի (դա կոչվում է բոյ): Հետո բաժանողի հաջորդ խաղացողը (այստեղ և հետագայում հաջորդ ասելովհասկանում ենք հաջորդը ժամ. սլակի ուղղությամբ) կատարում է քայլ դնում է իր խաղաթղթերից որևէ մեկը: Նրանից հետո քայլ է կատարում իր հաջորդ խաղացողը, հետո մյուս երկուսը: Այն խաղացողը, որը դրել է «ամենաուժեղ» խաղաթուղթը (թղթերի ուժի մասին ստորև), սկսում է հաջորդ քայլը, իսկ այդ խաղաթղթերի քառյակը ավելանում է այդ խաղացողի և նրա խաղընկերոջ «պաշարին» (սկզբում 2 թիմերի պաշարներն էլ դատարկ են): Այսպես ռաունդը շարունակվում է 8 անգամ, մինչև խաղացողների խաղաթղթերը սպառվեն: Ռաունդի վերջում, կախված թիմերի հավաքած խաղաթղթերի պաշարից` թիմերը ստանում են միավորներ: Հաղթում է այն թիմը, որը առաջինը կհավաքի 301 միավոր:

Խաղաթղթերի ուժերը նվազման կարգով. Սովորական խաղաթղթեր. A, 10, K, Q, J, 9, 8, 7 Կոզրներ. J, 9, A, 10, K, Q, 8, 7: Ցանկացած կոզր ուժեղ է ցանկացած սովորական խաղաթղթից: Քայլը սկսողն իրավունք ունի դնել իր խաղաթղթերից ցանկացածը: Մյուս խաղացողները պետք է քայլ կատարեն հետևյալ կանոնով.

Եթե քայլը սկսողը սովորական խաղաթուղթ է դրել, և նա ունի այդ մաստի խաղաթուղթ, ապա նա պետք է դնի այդ մաստի իր խաղաթղթերից որևէ մեկը: Եթե քայլը սկսողը սովորական խաղաթուղթ է դրել և նա չունի այդ մաստի խաղաթուղթ, բայց ունի այնպիսի կոզր, որն ուժեղ է մինչև իր քայլը դրված բոլոր խաղաթղթերից, ապա նա պետք է դնի այդպիսի կոզր (այդպիսի կոզրի դնելը կոչվում է չախել), բացառություն է կազմում այն դեպքը, երբ իր ընկերն արդեն քայլ է կատարել և ընկերոջ խաղաթուղթը մինչև իր քայլը դրված խաղաթղթերի մեջ ամենաուժեղն է, այդ դեպքում կարելի է չչախել և դնել ցանկացած խաղաթուղթ: Եթե նա այդպիսի կոզր էլ չունի, ապա կարող է գցել ցանկացած խաղաթուղթ: Եթե քայլը սկսողը կոզր է դրել, և նա ունի այնպիսի կոզր, որն ուժեղ է մինչև իր քայլը դրված բոլոր խաղաթղթերից, ապա նա պետք է դնի այդպիսի կոզր: Եթե նա այդպիսի կոզր չունի, բայց ունի այլ կոզրներ, ապա նա պետք է դնի որև է կոզր: Եթե նա ընդանրապես կոզր չունի, ապա կարող է դնել ցանկացած խաղաթուղթ: Ռաունդի վերջում հաշվարկվում են թիմերի պաշարները: Պաշարի մեջ մտնող ամեն մի խաղաթուղթ բերում է միավոր: Սովորական խաղաթղթերը բերում են այսպիսի միավորներ. A – 11, 10 – 10, K – 4, Q – 3, J – 2, 7, 8, 9 – միավոր չեն բերում: Կոզրի J-ն բերում է 20 միավոր, 9-ը14 միավոր: Մնացած կոզրները այս դեպքում սովորական խաղաթղթից չեն տարբերվում: Բոյի դեպքում A-ն արժի 19 միավոր: Բոլոր դեպքերում խաղաթղթերի գումարային արժեքը հավասար է 152-ի: Այն թիմը, որը տանում է վերջին քառյակը, ստանում է 10 լրացուցիչ միավոր: Եթե թիմերից մեկը տանում է բոլոր խաղաթղթերն առանց բացառության, ապա ասում են, որ այդ թիմը կապուտ արեց: Կապուտը բերում է ոչ թե 162, այլ 250 միավոր: Այժմ անցնենք կոզր որոշելու գործնթացին: Խաղացողները հերթականությամբ իրավունք ունեն «խոսելու»: Խաղացողը կարող է ասել «x հատ մաստ»: Այստեղ x-ը թիվ է, իսկ մաստը խաչ, քյափ, ղառ, սիրտ կամ բոյ: Դա նշանակում է հետևյալը. «եթե մաստը լինի կոզր, ապա մենք խաղաթղթով կտանենք ոչ քիչ, քան 10x միավոր»: Օրինակ, եթե խաղացողն ասում է «12 հատ սիրտ» (կամ նույնն է, «սիրտը 12» ), նշանակում է, նա և իր խաղընկերը պետք է խաղաթղթով տանեն ոչ քիչ, քան 120 միավոր: Սակայն խաղաթղթերի որոշ կոմբինացիաներ բերում են լրացուցիչ միավորներ, ինչի հաշվին խաղացողները կարող են ավելի մեծ թվեր ասել: Օրինակ, եթե խաղացողն ասում է «սիրտ 12», և նրա թիմը ունի 2 լրացուցիչ միավոր, ապա նրանք խաղաթղթով պետք է տանեն ոչ քիչ, քան 100 միավոր: Եթե թիմը իր ասածի չափ չի տանում, ապա ասում են, որ նա տակ է տվել: Լրացուցիչ միավորներ բերում են խաղաթղթերի հետևյալ կոմբինացիաները.

Թերզ- նույն մաստի 3 հաջորդական խաղաթղթեր (այստեղ հաջորդական բառը պետք է հասկանալ թղթախաղերում ընդունված ձևով7, 8, 9, 10, J, Q, K, A ), 2 միավոր: 50 - նույն մաստի 4 հաջորդական խաղաթղթեր, 5 միավոր: 100 - նույն մաստի 5 հաջորդական խաղաթղթեր, 10 միավոր: 4 թուղթ - բոլոր 4 մաստերի միևնույն խաղաթուղթը (բացի 7-ից), կախված խաղաթղթերից 4 թուղթը բերում է տարբեր միավորներ. J – 20 միավոր, 9 -14 միավոր (եթե խաղն առանց կոզր է, ապա 10 միավոր ), K, Q, 10 – 10 միավոր, A – 10 միավոր (եթե խաղն առանց կոզր է, ապա 19 միավոր ), 8 – միավոր չի բերում, բայց հետո կտեսնենք, թե ինչի է ընդունակ: եթե խաղացողն ունի միաժամանակ կոզրի Q և K խաղաթղթերը, ապա դա ևս բերում է 2 միավոր (կոչվում է բլոտռեբլոտ): Խաղացողը կարող է միաժամանակ ունենալ վերոհիշյալ կոմբինացիաներից մի քանիսը: Սակայն դրանք բոլորը հաշվարկվում են, միայն եթե իրար հետ չեն հատվում: Օրինակ, {սիրտ 7, սիրտ 8, սիրտ 9, սիրտ 10} քառյակի մեջ պարունակվում է մի հատ 50, երկու հատ թերզ, սակայն դրանցից կարող է հաշվարկվել միայն մեկը, իսկ { սիրտ 8, սիրտ 9, սիրտ 10, ղառ 10, ղառ J, ղառ Q} խաղաթղթերը պարունակում են 2 իրար հետ չհատվող թերզեր, և երկուսն էլ կարող են հաշվարկվել: Բլոտռեբլոտը, մյուս կոմբինացիաների հետ կապ չունի և 2 միավոր բերում է անկախ ամեն ինչից: Հետագայում կոմբինացիաների հետ կապված բոլոր օրենքները, որոնք կնշենք, բլոտռեբլոտին չեն վերաբերվում:

Եթե խաղացողն ունի որևէ կոմբինացիա, ապա նա պետք է դա ասի առաջին քայլն անելուց առաջ: Իսկ որպեսզի մյուս խաղացողները համոզվեն, որ նա իրոք ունի այդ կոմբինացիան, ապա նա երկրորդ քայլից առաջ պետք է ցույց տա այդ կոմբինացիան մյուս խաղացողներին: Կարող է այնպես պատահել, որ կոմբինացիայի բաղկացուցիչ խաղաթղթերից մեկը նա արդեն դրել է առաջին քայլին, այդ դեպքում նա ցույց է տալու կոմբինացիայի մնացած խաղաթղթերը:

Եթե երկու թիմերի խաղաթղթերն էլ կոմբինացիաներ ունեն, ապա միայն մի թիմի կոմբինացիաները կարող են հաշվարկվել: Հաշվարկվում են այն խաղացողի (և նրա խաղընկերոջ ) կոմբինացիաները, որինն ավելի «ուժեղ» են: Կոմբինացիաների ուժերը նվազման կարգով. 4 թուղթ, 100, 50, թերզ: Սակայն կարող է պատահել այնպես (և շատ հաճախ պատահում է), որ երկու հակառակորդներ միաժամանակ ունեն թերզ (կամ այլ կոմբինացիա): Մտցնենք կոմբինացիայի բոյ հասկացությունը: 4 թղթի դեպքում բոյը այն թուղթն է, որից խաղացոցը 4 թուղթ ունի (օրինակ, {խաչ 9, քյափ 9, ղառ 9, սիրտ 9} կոմբինացիայի բոյը 9 է), իսկ մյուսների դեպքում կոմբինացիայի մեջ մտնող ամենաբարձր խաղաթուղթը:

Օրինակ, {սիրտ 9, սիրտ 10, սիրտ J} կոմբինացիայի բոյը J է: 4 թղթի դեպքում ավելի ուժեղ է այն 4 թուղթը, որի բոյը հետևյալ շարքում ավելի առաջ է. 8, J, 9, A, 10, K, Q (փաստորեն 8-երը միավոր չեն բերում բայց կարող են չեզոքացնել հակառակորդի բոլոր կոմբինացիաները): Իսկ մյուս կոմբինացիաների դեպքում բոյերի բարձրությունները ստանդարտ են. A, K, Q, J, 10, 9:

Եթե երկու հակառակորդների կոմբինացիաների բոյերն էլ են նույնը, ապա կանցնի նրանը, ումը կոզրից է: Եթե ոչ մեկինն էլ կոզրից չէ, ապա կանցնի նրանը, ով առաջինը հնարավորություն ունի ցույց տալու իր կոմբինացիան: Եթե խաղացողը մոռանում է ցույց տալ իր կոմբինացիան, ապա հակառակորդները հնարավորություն ունեն հաջորդ անգամ ցույց տալու իրենցը:

Եթե խաղացողը ասում է 25-ից բարձր, ապա նա կարող է նշել, որ իրենք կապուտ են անում: Այդ դեպքում եթե իրենք նույնիսկ լրացուցիչ միավորներով իրենց ասածի չափ տանեն, բայց կապուտ չանեն, նորից տակ են տալիս: Եթե որևէ թիմ ասել է, որ իրենք ինչ-որ կոզր կապուտ են անում, ապա մյուս թիմը առանց կապուտի ուրիշ կոզր խոսելու իրավունք չունի:

Եթե խաղացողը կարծում է, որ հակառակորդները իրենց ասածի չափ չեն կարող տանել, ապա նա կարող է ռիսկի դիմել և քուանշ անել: Այդ դեպքում, եթե հակառակորդները իրոք տակ տան, ապա նրանք ավելի շատ միավոր կվաստակեն: Սակայն եթե, հակառակորդները տանեն իրենց ասածի չափ, ապա ավելի շատ միավոր կվաստակեն նրանք: Եթե քուանշի դեպքում խաղացողը կարծում է, որ իրենք այնուամենայնիվ կտանեն ասածի չափ, ապա նա նույնպես կարող է ռիսկի դիմել` սրելով քուանշը և ավելի շատացնելով պոտենցիալ միավորները: Եվ վերջապես, միավորները հաշվարկվում են հետևյալ կերպ: Դիցուք Ան և Գն ասել են x հատ ինչ-որ կոզր, սակայն արդյունքում տարել են y հատ: Եթե x > y, ապա նրանք տակ չեն տվել և վաստակում են x + y միավոր (եթե քուանշ չի եղել), իսկ Բն և Դն վաստակում են այնքան միավոր, ինչքան տարել են այդ կոզրով (այստեղ բնականաբար տարած խաղաթղթերի գումարային միավորները պետք է բաժանել 10-ի վրա): Իսկ եթե Ան և Գն տակ են տվել, ապա նրանք միավոր չեն վաստակում, իսկ Բն և Դն վաստակում են x + 16 + z միավոր, որտեղ z-ը թիմերի լրացուցիչ միավորներն են: Քուանշի դեպքում այն թիմը որը տակ է տվել, միավոր չի վաստակում (քուանշի և սուրի դեպքում եթե թիմը քուանշ է անում, բայց սխալվում է, ապա այդ թիմը տակ է տալիս), իսկ մյուս թիմը վաստակում է 2 x + 16 + z միավոր: Սուրի դեպքում x-ը պետք է բազմապատկել ոչ թե 2-ով, այլ 4-ով: